top of page

«Մինչև վերջ կռվել է, 100 հատ սնարյադ է կրակել»․ ԱԹՍ-ի հարվածից զոհված Տարոնը վաղը կդառնար 23 տարեկան

Սեպտեմբերի 13-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված Տարոն Սարիբեկյանն Արագածոտնի մարզի Բյուրական համայնքից էր՝ ժամկետային զինծառայող։

։Զոհված զինծառայողի հարևանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Տարոնը 6 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստանի Դաշնություն, սակայն դպրոցն ավարտելուց հետո վերադարձել էր Հայաստան, ընդունվել համալսարան։«Իրենք 2 երեխա էին՝ մի քույր, մի եղբայր, Տարոնը փոքրն էր։ Շատ լավ էր սովորում՝ գերազանց։ Մագիստրատուրան ավարտեց ու այս տարվա հունվարին մեկնեց ծառայության։ Ինքն էլ, քույրն էլ շատ խելացի, կիրթ երեխեք են, իրենց մասին ամբողջ գյուղն է այդպես արտահայտվում։ Տարոնը շատ քիչ է գյուղում եղել, բայց ով էլ մի անգամ տեսել է, ասում է՝ յուրահատուկ երեխա էր»,- պատմեց զոհված զինծառայողի հարևանը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page