Search
Հերթերը պատվաստվող իրանցիների պատճառով են եղել, ոչ թե բուժքրոջ․ 2-րդ հիվանդանոցի տնօրեն (տեսանյութ)
- Jul 7, 2021
- 1 min read

MediaHub- ն այսօր ահազանգ է ստացել, որ մեծ թվով ՀՀ քաղաքացիներ գտնվում են 2- րդ բուժմիավորման դիմաց և չեն կարողանում պատվաստվել Covid-19-ի դեմ, քանի որ այնտեղ հավաքված են բազմաթիվ իրանցիներ, որոնք Հայաստանում անվճար պատվաստվելու իրավունք են ստացել։
MediaHub-ը զրուցել է 2- րդ բուժմիավորման հիվանդանոցի բուժական գծով տնօրեն Դավիթ Մաթևոսյանի հետ, որը հերքել է շրջանառվող լուրը, թե բուժքույրն առավոտյան գնացել է պատվաստանյութի հետևից, դրա համար էլ հերթ է գոյացել։ Բժշկի պնդմամբ՝ հերթերի պատճառն Իրանի քաղաքացիների մեծ հոսքն է, և այժմ իրենք փորձում են համակարգել այդ գործընթացը։
Մանրամասները՝ ներկայացվող տեսանյութում։
Kommentare