top of page

Մելքումովի փողոցում հետիոտնին վրաերթի են ենթարկել

  • Sep 18, 2021
  • 1 min read


Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի՝ դեռևս չպարզված վարորդը Մելքումովի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 42-ամյա Վահե Ենոքյանին։ Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։


Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի։


Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածն աշխատում է ՀՀ ոստիկանության շտաբում՝ որպես շտաբի պետի տեղակալ, կոչումով ոստիկանության գնդապետ է։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page