«Հետպատերազմյան տարված աշխատանքները դեռ հեռու են բավարար լինելուց». Տիգրան Աբրահամյան
- Jun 3, 2021
- 1 min read

Ռազմակկան փորձագետ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյբուքյան էջում գրում է.
«Պատերազմին մասնակից կանոնավոր զորքերի զինծառայողների, պահեստազորայինների, կամավորականների հետ աշխատանքի մեծ ճակատ ունենք։
Հետպատերազմյան փուլում որոշակի աշխատանք տարվել է, սակայն դրանք դեռևս խիստ հեռու են բավարար լինելուց։
Կարծում եմ՝ հատուկ հանձնաժողովների միջոցով պետք է ծավալուն աշխատանք տանել պատերազմի ակտիվ մասնակից և այսօր էլ ծառայության մեջ գտնվող զինծառայողների՝ հետագա ծառայությունը ճիշտ տեղում և պայմաններում կազմակերպելու, խիստ անհրաժեշտության դեպքում՝ վաղաժամ զորացրում ապահովելու համար։
Կարևոր ուղղություններից մեկը պետք է դառնա պատերազմի մասնակիցների առողջական խնդիրների սպասարկումը հետագա տարիներին, որովհետև, ցավոք, մեծ թվով խնդիրներ, դեռ երկար տարիներ զգացնել են տալու և պետությունն այս առումով հսկայական աշխատանք ունի անելու»։
Comments