Ադրբեջանը կոպտորեն խախտում է գերիների իրավունքները. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ
- May 21, 2021
- 1 min read

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ընդունել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերով զեկուցող Պոլ Գավային (Իռլանդիա), ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղար Մարկ Նեվիլին, ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանեին, ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանին, ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին: Այս մասին հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում։
Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է հետպատերազմյան շրջանում Արցախից տեղահանված մարդկանց և մասնավորապես ռազմագերիների իրավունքների խախտման դեպքերը։ Անդրադարձ է եղել միջազգային կառույցների հետ կատարած աշխատանքին։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը կարևորել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունները կոպտորեն խախտում են գերիների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները, նրանց ներկայացնում են ահաբեկիչներ կամ դիվերսանտներ, իսկ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում և քաղաքականացնում են հետվերադարձի գործընթացը։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը ներկայացրել է Արցախից տեղահանված բնակիչների և նրանց գույքային իրավունքների հարցերը։ Տեղեկացրել է, որ Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան, որում ներառված է նաև ներքին տեղահանված բնակիչների իրավունքները։ Գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ պատերազմական հանցագործությունների մասին:
Այս համատեքստում Եղիշե Կիրակոսյանը հավելել է, որ միջպետական գանգատ է ներկայացվել նաև Թուրքիայի դեմ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու, ինչպես նաև Բաքվին ռազմական օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ։
Comments