Search
Կշեռքի նժարին է ոչ թե անկլավների խնդիրը, այլ մեր ապագա կենսունակության հարցը․ Վարդան Ոսկանյան
- May 25, 2021
- 1 min read

Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բռնապետի բոլոր գործողությունների վերջնանպատակն է հասնել նրան, որ ռազմավարական առումով Հայաստանը այլևս որևէ շանս չունենա ոչ միայն զբաղվելու Արցախի հարցով, այլ նաև կորցնի վերականգնվելու բոլոր հնարավորությունները։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Վրաստանի և Իրանի հետ մեր ճանապարհների վրա վերահսկողություն ստանալու Բաքվի լկտի բռնապետի ձգտումը տեղավորվում է հենց այս «մտայնության» մեջ։
Ուստի կշեռքի նժարին է ոչ թե ինչ-որ «աննշան» իբր անկլավների խնդիր, այլ Հայաստանի և Արցախի ապագա կենսունակության հարցը։
Պարադոքսալ է, բայց փաստ, որ «ապագա կա» հիստերիկ բղավոցի աղմուկում մեզ՝ որպես ազգ և պետություն, փորձում են զրկել հենց ապագայից»,- գրել է նա։
Comentarios