top of page

Երևանի Կոմիտասի պողոտայում երթուղային միկրոավտոբուս է այրվել (տեսանյութ)

  • May 9, 2021
  • 1 min read


Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 9-ին, ժամը 13:54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ շուկայի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:


Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 14։04-ին, մարել՝ 14։07-ին։

Այրվել է թիվ 31 երթուղին սպասարկող «ГАЗель» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1967 թ․), և մասամբ ջերմահարվել մոտակա կանգառի գովազդային վահանակը (մոտ 4 քմ)։




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page