Հրդեհների թիվն 43%-ով աճել է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 28-ին նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ կայացել է փրկարար ծառայության գործունեության ամենամսյա արդյունքների ամփոփումը:
Հանրապետության տարածքում ուսումնասիրվել են 101 ապաստարաններ, ձեռք է բերվել և համայնքներում տեղադրվել 204 նոր էլեկտրաշչակ, որից 100-ը` Երևանում:
Հունիսի 1-ից 27-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում ստացվել է 45 784 զանգ. զեկուցել է կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը: Հակահրդեհային ազդարարման համակարգերով սպասարկվել է 384 ահազանգ, որից 376-ը վերաբերել են հրդեհի առաջացմանը կամ դրա սպառնալիքին: Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 1491 արտակարգ դեպք և պատահար, որից միայն 1013-ը վերաբերել են հրդեհներին (2020թ.` 707), իսկ 367-ը՝ ՃՏՊ-ներին (2020թ.` 308):
Comments