top of page

Հեռուստաաշտարակի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է

  • Jun 25, 2021
  • 1 min read


Հունիսի 25-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է բուսածածկույթ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:


Դեպքի վայր օգնության է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։13-ին, մարվել՝ 19։50-ին։


Kommentare


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page