Search
ՀՀ և Վրաստանի սահմանադրական դատարաններն անցկացրել են ընդլայնված կազմերով աշխատանքային քննարկումներ
- Nov 4, 2021
- 1 min read

Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում 2021 թվականի նոյեմբերի 4-ին տեղի են ունեցել երկու դատարանների ընդլայնված կազմերով աշխատանքային քննարկումներ:
Սահմանադրական դատարանը տեղեկացնում է, որ քննարկումների շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստանում և Վրաստանում սահմանադրական դատարան ներկայացվող անհատական գանգատի ինստիտուտի առանձնահատկություններին, ինչպես նաև սահմանադրական դատարանների և այլ դատարանների միջև փոխհարաբերություններին:
Comments