Տեղի ունեցավ ՀՀ գնդակային հրաձգության երիտասարդների առաջնությունը
Դեկտեմբերի 10-12-ը Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ ՀՀ գնդակային հրաձգության երիտասարդների առաջնությունը։ Սա մինչև 21 տարեկան հրաձիգների ՀՀ կարևորագույն մրցումն է։
Մրցմանը մասնագցում էր 110 մասնակից՝ 5 կազմակերպություններից․
Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց
Հրաձգության հանրապետական մարզադպրոց
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
Գյումրու մարզադպրոց
Վանաձորի թիմ
Փակմանը ներկա էին ՀՀՖ նախագահ Արթուր Հովհաննիսյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Սերյան Նիկողոսյանը, Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի նախագահ Կամո Դավթյանը, Զինված ուժերի փոխգնդապետ, պաշպանության նվիրյալ Թաթուլ Սարգսյանը, ֆեդերացիայի ընկեր՝ Արտյոմ Ծառուկյանը։
Մարզչական խորհրդի որոշմամբ ուժեղագույն մարզիկ է ընտրվել վազող թիրախ ձևի մարզիկ Գոռ խաչատրյանը, ով ՀՀՖ նախագահ Արթուր Հովհաննիսյանի կողմից արժանացավ դրամական պարգևի։
Խրախուսական դրամական պարգև ստացավ նաև Էլմիրա Կարապետյանը
Փակման արարողությանը՝ նախորդ 4 մրցումների հիման վրա
ՀՀ սպորտի վարպետի թեկնածուի գրքույկներ է շնորհվել՝
Սարգիս Համբարձումյանին
Մերի Մաթևոսյանին
Անի Սահակյանին
Աիդա Ազատյանին
ՀՀ Առաջին կարգի գրքույկներ են շնորհվել ՝
Միհրան Գաբրիելյանին
Էդգար Բազիկյանին
Մեսրոպ Սահակյանին
Գևորգ Մելքոնյանին
Աննա Պողոսյանին
Մանան Ասլիկյանին
Քնքուշ Գասպարյանին
Լիլիթ Մկրտչյանին
Սերոբ Գրիգորյանին
Մրցմանը մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները արժանացան մեդալի, դիպլոմի և դրամական պարգևի։ Պարգևատրվեցին նաև առաջին տեղը զբաղեցրած մարզիկների մարզիկների անձնական մարզիչները։
Ստորև ներկայացված են հաղթող մարզիկները․
ՕԴԱՄՂԻՉ ՀՐԱՑԱՆ` ՏՂԱՆԵՐ, 10մ, 60 կրակոց վարժությունում
1-ին տեղ՝ Գագիկ Նիկողոսյան /անձ․մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան/
2-րդ ՝ Վրեժ Թորոսյան
3-րդ ՝ Հայկ Բաբայան
ՕԴԱՄՂԻՉ ՀՐԱՑԱՆ` ԱՂՋԻԿՆԵՐ, 10մ, 60 կրակոց վարժությունում
1-ին տեղ՝ Միլենա Պողոսյան/անձ․մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան/
2-րդ՝ Ալլա Պողոսյան
3-րդ՝ Սեդա Գաբրիելյան
ՕԴԱՄՂԻՉ ատրճանակ՝ տղաներ,10մ, 60 կրակոց վարժություն
1-ին՝ Զավեն Ալեքսանյանը/անձ․մարզիչ՝ Խորեն Իգիթյան/
2-րդ՝Գոռ Մանուչարյան
3-րդ՝ Արմեն Գևորգյան
ՕԴԱՄՂԻՉ ատրճանակ՝ աղջիկներ,10մ, 60 կրակոց վարժությունում
1-ին՝ Մերի Մաթևոսյանը/անձ․մարզիչ՝ Նորայր Առաքելյան/
2-րդ՝ Լիլիթ Մկրտչյան
3-րդ՝ Նարե Գաբրիելյան
ՎԱԶՈՂ ԹԻՐԱԽ, ՆՈՐՄԱԼ ՎԱԶՔ, ՏՂԱՆԵՐ,10մ, 30+30 ԿՐԱԿՈՑ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՈՒՄ
1-ին՝ Գոռ Խաչատրյան/անձ․մարզիչ՝ Հովհաննես Մարգարյան/
2-րդ՝ Հայկ Մինասյան
3-րդ՝ Սերոբ Գրիգորյան
ՎԱԶՈՂ ԹԻՐԱԽ, ՆՈՐՄԱԼ ՎԱԶՔ, ԱՂՋԻԿՆԵՐ,10մ, 30+30 ԿՐԱԿՈՑ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՈՒՄ,
1-ին տեղը՝ Արուսյակ Գրիգորյան/անձ․մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյանը/
2-րդ տեղը՝ Գոհար Հարությունյան
3-ՐԴ տեղը գրավել է Մարի Ղազարյան
ՎԱԶՈՂ ԹԻՐԱԽ, ԽԱՌԸ ՎԱԶՔ, ՏՂԱՆԵՐ, 10մ, 20+20 ԿՐԱԿՈՑ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՈՒՄ,
1-ին տեղը՝ Գոռ Խաչատրյան/ անձ․մարզիչ՝ Հովհաննես Մարգարյան/
2-րդ տեղը՝ Հայկ Մինասյան
3-ՐԴ տեղը գրավել է Համլետ Կարենյան
ՎԱԶՈՂ ԹԻՐԱԽ, ԽԱՌԸ ՎԱԶՔ, աղջիկներ, 10մ, 20+20 ԿՐԱԿՈՑ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՈՒՄ,
1-ին՝ Արուսյակ Գրիգորյան/ անձ․մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյանը/
2-րդ՝ Գոհար Հարությունյան
3-րդ՝ գրավել է Մարի Ղազարյան
Comments