top of page

ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցության երիտասարդները այցելել են Կոմանդոսի շիրիմին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

  • May 8, 2021
  • 1 min read

Հայաստանի Հանրապետական և «Հայրենիք » կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունները ակցիա են կազմակերպել։ Նրանք այսօր տարբեր դեսպանատների և միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցչություններում նամակներ կհանձնեն։

Նամակում բարձրաձայնվում է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրա ավարտից մինչև այսօր Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների, գերիների վերադարձի և պատմամշակութային արժեքների ոչնչացման դեպքերը, և այս առնչությամբ միջազգային հանրությունից և դավադիր իշխանություններից մեր պահանջները։

Այժմ նրանք այցելում են Ազգային հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի շիրիմին։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցություների երիտասարդները բաց նամակներ են հանձնելու ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատներին, ինչպես նաև Եվրամիության և Եվրոպայի խորհրդի պատվիրակությունների ու ՄԱԿ-ի երևանյան գրասենյակներին։





Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page