top of page

ՀՀԿ-«Հայրենիք» կուսակցությունների դաշինքը ընտրել է դաշինքի անունն ու առաջնորդին

  • May 6, 2021
  • 1 min read

ՀՀԿ-«Հայրենիք» կուսակցությունների դաշինքը հանդես կգա «Պատիվ ունեմ» անվամբ։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ դաշինքը կգլխավորի Արթուր Վանեցյանը։ Հարցին, թե որքանով են իրականությանն համապատասխանում տեղեկությունները, որ երկրորդ համարը ՀՀԿ-ից կլինի Տարոն Մարգարյանը՝ նա պատասխանեց, որ երկրորդ համարի վերաբերյալ դեռ հստակ որոշում չկա։


«Դեռ ֆիքսված սկզբունք չկա նաև համամասնության առումով, բայց ես չեմ բացառում, որ, այո, երկրորդ համարը կլինի ՀՀԿ-ից։ Թե ով՝ դեռ հստակ չէ։ Ամեն դեպքում՝ այս պահին, դեռ միանշանակ որևէ պնդում չեմ կարող անել»։




Ինչ վերաբերում է կարգախոսին, նախընտրական շտաբի պետի ընտրությանը՝ նա տեղեկացրեց, որ դրանք դեռ քննարկման ընթացքում են։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին՝ Հակոբյանն հիշեցրեց, որ երրորդ նախագահը նշել էր, որ ինքը չի հավակնելու որևէ պետական պաշտոնի, հետևաբար, տրամաբանական է, որ նրան չենք տեսնի ցուցակում։


Նյութի աղբյուրը՝ ArmDaily

תגובות


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page