ՀՀԿ-ն արտաքին քաղաքականության հարթակում կդառնա հավասարակշռող գործոն. «Փաստ»
- Jun 29, 2021
- 1 min read

«ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց ԱԺ ընտրությունների արդյունքները: Ըստ այդմ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ: Ի թիվս բազմաթիվ այլ գործոնների, ուշագրավ է, որ երեք տարվա ընդմիջումից հետո խորհրդարան են վերադառնում ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն:
Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով, արտաքին քաղաքականության հարթակում բավականին ակտիվ է լինելու ՀՀԿ-ն՝ փորձելով դառնալ յուրատեսակ հավասարակշռող գործոն՝ թե՛ Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման, թե՛ Արևմուտքի հետ կապերի ապահովման տեսակետից:
Իհարկե, 4 մանդատը (դաշինքի համար՝ 7) բավարար չէ, սակայն եթե հաշվի առնենք, որ, լինելով արտախորհրդարանական ընդդիմություն, ՀՀԿ-ն, կարելի է ասել, ամենաակտիվն էր այս դաշտում, ապա խորհրդարանական կարգավիճակը թույլ կտա կուսակցության արտաքին կապերը, մտավոր ներուժն ու փորձը ավելի ակտիվ օգտագործել, Հայաստանի շահերին ծառայեցնել և արտաքին քաղաքականությունն ավելի հարուստ ու բազմազան դարձնել:
Comments