Search
ՀՀ և Լիտվայի առողջապահության նախարարությունների միջև ստորագրվել է գործակցային համաձայնագիր
- Oct 4, 2021
- 1 min read

Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր մակարդակի բանակցություններ է անցկացրել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ:
Դիմավորման արարողությունից հետո երկու երկրների կառավարությունների ղեկավարները նախ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը քննարկել են առանձնազրույցի, ապա ընդլայնված կազմերով հանդիպման ընթացքում:
Հանդիպման արդյունքներով վարչապետեր Փաշինյանի և Շիմոնիտեի ներկայությամբ Հայաստանի և Լիտվայի առողջապահության նախարարությունների միջև ստորագրվել է փոխգործակցության մասին համաձայնագիր: Այն ստորագրել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Լիտվայի առողջապահության նախարար Արունաս Դուլկիսը:
Comments