top of page

Թող լրագրողը դիմի մեզ, մենք վարույթ կսկսենք․ ՄԻՊ

  • Jun 4, 2021
  • 1 min read


Բացարձակ անընդունելի է պաշտոնյայի հիմնավորումը, թե ժամը յոթից հետո, երբ աշխատանքային ժամն ավարտվել է, նա այլևս պաշտոնյա չէ, և իրեն չպետք է նկարեն լրագրողները։ Այդ մասին այսօր Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը «գողանալուն»։


Ըստ նրա՝ այդ նույն սկզբունքով ինքն էլ կարող է շաբաթ-կիրակի կուսակցությունների պաշտպանությամբ զբաղվել՝ ասելով, որ նորմալ է։


«Հետևաբար, ես առաջարկում եմ, որ այդ լրագրողը դիմի մեզ, մենք այդ վարույթով կզբաղվենք»,- ասաց նա։


Արման Թաթոյանի խոսքով՝ պաշտոնյան, որը գտնվում է հանրային վայրում, պետք է միշտ աչքի առաջ ունենա, որ իրեն կարող են լրագրողներ մոտենալ։

Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page