Search
ՀՀ ՊՆ-ն հայտարարել է Արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթ
- Jun 29, 2021
- 1 min read

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2021թ․ ամառային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991» ստորաբաժանման Արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթին՝ հետևյալ ուղղություններից մեկով․
մեքենայական ուսուցում,
տվյալների ճարտարագիտություն,
տվյալների վերլուծություն և վիճակագրություն։
«Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ մինչև ս.թ. հուլիսի 10-ը ներառյալ:
Comments