top of page

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի հոգևոր առաջնորները կոչ են արել դյուրացնել ռազմագերիների ազատ արձակման գործընթացը

  • Oct 13, 2021
  • 1 min read


Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հետ եռակողմ հանդիպման արդյունքներից հետո Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հայտարարություն է տարածել, որով կոչ է արել խաղաղություն հաստատել Լեռնային Ղարաբաղում, ազատել ռազմագերիներին, ինչպես նաև՝ աջակցել անհետ կորածների ճակատագրի հստակեցմանը։

«Մենք կոչ ենք անում պարզաբանել անհայտ կորածների ճակատագիրը, դյուրացնել ռազմագերիների ազատ արձակման գործընթացը և կանխել զենքի չարտոնված օգտագործումը, որը սպառնում է խաղաղ բնակիչների կյանքին», - ասել է պատրիարքը:

Նա նաև ընդգծել է, որ «ապագայում անհրաժեշտ է մեր ամբողջ ուժով ձգտել խուսափել ատելության լեզվից, զերծ մնալ հակամարտության գոտում ռազմական գործողությունների կոչերից»:

Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page