top of page

ՀՀ և ՌԴ առողջապահության փոխնախարարները քննարկել են ծխախոտի դեմ պայքարին ուղղված քայլերը

  • Oct 5, 2021
  • 1 min read


Կայացել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի և ՌԴ առողջապահության նախարարի տեղակալ Օլեգ Սալագայի հանդիպումը` առցանց ձևաչափով:


Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցության շրջանակներում ծխախոտի դեմ պայքարին ուղղված քայլերը:


Կողմերն անդրադարձել են ոչ վարակիչ հիվանդություններին (ՈՎՀ)` ընդգծելով, որ այն դերակատարում ունի կորոնավիրուսային հիվանդության ընթացքի ծանրության և մահացության ցուցանիշների աճի առումով: Հաշվի առնելով, որ ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը ՈՎՀ-ների հիմնական ռիսկի գործոններից է, վերջիններս կարևորել են դրանց դեմ պայքարը կորոնավիրուսային համավարակի պայմաններում:


Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ շեշտվել է համագործակցության կարևորությունը, և որոշվել է պահպանել այս քննարկումների շարունակականությունը՝ հետագա քայլերի ավելի մանրամասն մշակման նպատակով:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page