top of page

Հայաստանի Զինված ուժերը ներկայացնող թիմը դարձել է «Տեր և տիկին» մրցաձևի հաղթող



Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի առաջին՝ գրական-գեղարվեստական «Տեր և տիկին» մրցաձևը:


Հավաքական թիմերի ներկայացուցիչները հանդես են եկել ազգային տարազներով, երաժշտական, պարային և ասմունքի տարբեր կատարումներով: Մշակույթի գործիչներով համալրված հեղինակավոր ժյուրիի գնահատականների համադրումից հետո որոշվել է տվյալ մրցափուլի հաղթողը:


Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ-ն, առաջին տեղում Հայաստանի Զինված ուժերը ներկայացնող թիմն է: Հայկ Հակոբյանը և Արմինե Գրիգորյանը անհատական հաշվարկով առաջատարներ են:


Որպես գրական-գեղարվեստական մրցաձևի շարունակություն, մասնակիցները նաև բացազատել են ազգային տաղավարներ, որտեղ ներկայացվել են մշակութային տարբեր ցուցանմուշներ, տվյալ երկրի խոհանոցին բնորոշ կերակրատեսակներ:

Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page