Հնդկաստանում գրանցվել Է ապրիլից ի վեր COVID-19-ի դեպքերի օրական աճի ամենացածր ցուցանիշը
- May 28, 2021
- 1 min read

Հնդկաստանում գրանցվել Է ապրիլից ի վեր COVID-19 կորոնավիրուսով վարակման դեպքերի օրական աճի ամենացածր ցուցանիշը. վերջին 24 ժամվա ընթացքում ախտորոշվել Է վարակման 186 հազար 364 դեպք: Այդ մասին հաղորդել Է Times of India հրատարակությունը, վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:
Ինչպես նշում Է Times of India-ն, վերջին անգամ այդ ցուցանիշը 187 հազարը չի գերազանցել ապրիլի 14-ին: Հրատարակությունն ընդգծում Է, որ վարակվածների թիվը երկրում շարունակում Է աստիճանաբար նվազել: Այսպես, արդեն շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ COVID-19-ի դեպքերի օրական աճը չի գերազանցում 200 հազարի նշագիծը: Դրա հետ մեկտեղ մայիսին ավելի վաղ հիվանդացության մակարդակը մեկ օրում կազմում Էր ավելի քան 300 հազար: Սակայն մահվան ամենօրյա դեպքերի թիվն առաջվա պես գերազանցում Է 3 հազարը: Անցած օրվա ընթացքում երկրում ախտահարվածների շրջանում գրանցվել Է մահվան 3660 դեպք:
Հնդկաստանն աշխարհում երկրորդ հորիզոնականն Է զբաղեցնում COVID-19-ի տարածման տեմպերով: Համավարակի ողջ ժամանակաշրջանում երկրում հայտնաբերվել Է կորոնավիրուսի ավելի քան 27,5 միլիոն դեպք, ավելի քան 318,8 հազար ախտահարված մահացել Է: Մինչդեռ երկրում գրանցվել Է կորոնավիրուսային ինֆեկցիայից ապաքինման շուրջ 24,8 միլիոն դեպք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Comentarios