Search
Լինելու եմ քաղաքական առաջնագծում․ Նաիրա Զոհրաբյան. «Հրապարակ»
- Jul 14, 2021
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է մեդիահոլդինգ հիմնել։ Զոհրաբյանն այդ տեղեկությունը չէր հերքել, սակայն մանրամասներ չէր ասել։
«Հրապարակi» հետ զրույցում երեկ նա հայտնեց, որ գրանցել է «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը, որի կանոնադրությունը լայն հնարավորություն է տալիս՝ ստեղծելու մեդիահոլդինգ։
«Առաջիկայում ես շատ ավելի մանրամասն այդ ամենի մասին կխոսեմ իմ համակիրների հետ միասին։ Լինելու եմ քաղաքական առաջնագծում»,- ասաց նա»:
Comments