Չեմ բացառում, որ նոր արտահերթ ընտրություններ կլինեն․ Հովիկ Աղազարյան
- Jun 30, 2021
- 1 min read

«Հայաստան» դաշինքն իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանի սպասածից շատ ձայն է հավաքել։ Այդ մասին այսօր նա ասաց ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրուցելիս։
Պատգամավորը նշեց՝ սպասում էր, որ մոտ 15%-ի կհասնեին դաշինքի ստացած ձայները։
«Ի պատիվ իրենց, պետք է ասեմ, որ բավականին հաջող անցկացրեցին քարոզարշավը»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանի կանխատեսմամբ՝ մեկուկես տարի հետո ՀՀ-ում նոր արտահերթ ընտրություններ են անցկացվելու, Հովիկ Աղազարյանը նշեց, որ դա կանխատեսում չէ, ցանկություն է։
«Ես՝ որպես իշխանության ներկայացուցիչ, ասում եմ՝ եթե երկու տարվա ընթացքում ժողովուրդը չտեսնի, որ մենք մեր խոստումներն ի կատար ենք ածում, ապա կարող է և այդպիսի վիճակ առաջանա։ Ես չեմ բացառում»,- նկատեց նա։
Հովիկ Աղազարյանի դիտարկմամբ՝ իրենց օգտին քվեարկել են նաև քաղաքացիներ, որոնք, ուղղակի, ցանկացել են, որ նախկինները չվերադառնան։ Ըստ պատգամավորի, սակայն, դա որակական մաս չի կազմել։
Comments