Search
Հովիկ Աղազարյանը կմասնակցի ընտրություններին․ ո՞ր համարն է ցուցակում
- May 26, 2021
- 1 min read

MediaHub.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Իմ քայլը» դաշինքով։
Աղազարյանը նշեց, որ դեռևս ցուցակները ճշգրտման փուլում են և հստակ չգիտի, թե ցուցակում թվով որերորդն է ինքը լինելու։
Մեր դիտարկմանը, որ այսօր ցուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջին օրն է, Աղազարյանը արձագանքեց, որ տեղյակ է, սակայն դեռ վերջնականապես հստակեցված չեն ցուցակները և հնարավոր է փոփոխություններ լինեն։
Պատգամավորը նշեց, որ այս պահին հստակ է միայն այն, որ ցուցակի առաջին 20-յակում իր անունը ներառված չէ։
Comentários