top of page

«Դժվար է տարանջատել՝ Խաչատուր Սուքիասյանը գործարար է, թե քաղաքական գործիչ». Հրաչյա Հակոբյան

  • May 25, 2021
  • 1 min read


«Դժվար է տարանջատել՝ Խաչատուր Սուքիասյանը գործարար է, թե քաղաքական գործիչ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով գործարար Խաչատուր Սուքիասյանի՝ «ՔՊ» ցուցակում ընդգրկվելուն:


Նա ներկայացրեց, որ Սուքիասյան եղբայրները չորսն են, և նրանցից յուրաքանչյուրն ունի առանձին բիզնես, և հնարավոր է, որ Խաչատուր Սուքիասյանի բիզնեսը տրված է այլ մարդու կառավարման:


Ըստ պատգամավորի, Խաչատուր Սուքիասյանը շատ ավելի երկար ժամանակ զբաղվել է քաղաքականությամբ, նա,-«անգամ հետապնդվել է իր քաղաքական հայացքների համար», իսկ իր եղբայրներն էլ որպես գոծարարներ էին հետապնդվում: «Եվ այս պահի դրությամբ դժվար է ասել՝ Խաչատուր Սուքիասյանը քաղաքական գործիչ է, թե՞ գործարար»,- նշեց նա: Հարցին, թե այդ դեպքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գործարա՞ր է, թե՝ քաղաքական գործիչ, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց՝ ասելով, որ Գագիկ Ծառուկյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ունի բիզնեսներ:


«Ես այս պահին չեմ կարող ասել՝ Գագիկ Ծառուկյանը գործարա՞ր է, թե՞ ոչ»,- նշեց նա: Հրաչյա Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ ՔՊ ցուցակում ընդգրկված է ոչ միայն Խաչատուր Սուքիասյանը, այլ նաև՝ «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը: «Եվ հենց մեր ցուցակը ապացուցում է, որ մենք ունենալու ենք նոր որակի խորհրդարան»,- նշեց նա:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page