Search
Հրաչյա Հակոբյանի խոսքը հակասում է ԱԺ տեսախցիկների ֆիքսած տեսարաններին
- Aug 25, 2021
- 1 min read

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքն, ըստ ՔՊ-ական Հրաչյա Հակոբյանի, առաջացել է այն ժամանակ, երբ Հայկ Սարգսյանն ասել է՝ այն պաշտպանության նախարարները, որոնց օրոք փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, դավաճան են, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը շիշ է նետել Սարգսյանի ուղղությամբ։
ԱԺ տեսախցիկները,սակայն, ֆիքսել են, որ Հայկ Սարգսյանի ուղղությամբ Սեյրան Օհանյանը շիշ նետեց այն ժամանակ, երբ Սարգսյանն իր հայտարարությունից հետո դիմեց Սեյրան Օհանյանին ու ասաց՝ «Քո հետ չեմ, արա՛»։
Comments