Search
7-րդ հրաձգային վաշտի հաստիքային ամբողջ կազմը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշաններով
- Jul 28, 2021
- 1 min read
Updated: Jul 29, 2021

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ՊԲ N պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի հաստիքային ամբողջ կազմը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին, երկրորդ աստիճանի շքանշանների։
Հուլիսի 28-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում կայացած արարողությանը պետական պարգևները զոհվածների հարազատներին են հանձնել ՊԲ N զորամասի հրամկազմի ներկայացուցիչները։
Միջոցառումը կազմակերպել են Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունը և Արցախի Հանրապետության ՊՆ-ն։
Comentários