top of page

Հրաձգություն ԱՄՆ Կոլորադո նահանգում․ «Հրապարակ»

  • May 10, 2021
  • 1 min read

Յոթ մարդ է զոհվել ԱՄՆ Կոլորադու նահանգի Կոլորադո-Սպրինգս քաղաքում տեղի ունեցած հրաձգության պատճառով։ Այս մասին հայտնում է KKTV-ն։


Ըստ իրավապահների հայտնած տեղեկությունների, հրաձգությունը տեղի է ունեցել անվավոր տնակների կայանատեղիում։ Տնակներից մեկում երեկույթ է տեղի ունեցել։ Տոնել են տարեդարձ։ Տարեդարձը նշելու համար եկած են եղել հոբելյարի հարազատները եւ զավակները։ Հրազենային կրակը բացել է մասնակից աղջիկներից մեկի ընկերը, ով այնուհետեւ ինքնասպան է եղել։


Երբ ժամանել են ոստիկանները, միայն կարողացել են հայտնաբերել վեց զոհվածների եւ մեկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորի, որը այնուհետեւ մահացել է արդեն հիվանդանոցում։ Բարեբախտաբար երեխաները, որոնք նույնպես տարեդարձի տոնակատարությանը ներկա են եղել, չեն տուժել։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page