top of page

Չմոլորվե՛ք, Նիկոլը որդուն զոհի կարգավիճակում ներկայացնելով փորձում է հերոսանալ․ Հրանուշ Հակոբյան

  • Jun 9, 2021
  • 1 min read


ՀՀ Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը քաղաքացիներին կոչ է անում չմոլորվել և չհավատալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որոնցով նա փորձում է զոհի կարգավիճակում ներկայացնել իր որդուն և այդ ամենով՝ հերոսանալ։


«Արդեն երկու օր է բոլոր հարթակներից քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարը պատասխանում է Նախագահ Սարգսյանին, փորձում է զոհի կարգավիճակով ներկայացնել որդուն և ինքն էլ հերոսանալ, թե պատրաստ է որդուն հանձնել թշնամուն գերիների դիմաց, իսկ ձեզանից ոմանք էլ կարող է կուլ տան այս մոլորեցնող խայծը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։


Ըստ Հրաուշ Հակոբյանի՝ Սերժ Սարգսյանի խոսքը ապտակ էր բոլոր նրանց, ովքեր պարտավոր էին զբաղվել, բանակցել, օգտագործել բոլոր հնարավոր և անհնարին մեթոդներն ու ձևերը՝ գերության մեջ գտնվող հայ տղաներին վերադարձնելու համար, որպեսզի պակասեր մղկտացող ծնողների թիվը, որպեսզի ազգը գոնե որոշ չափով հոգեկան հանգստություն գտներ:


«Ցավոք այսօր պարզից էլ պարզ է, որ ոչ մի բանակցություն էլ չի ընթանում, բանակցող էլ չկա…։ Այս կուսակցության ղեկավարը, իր բուն աշխատանքով զբաղվելու փոխարեն, թողել է պետությունը բախտի քմահաճույքին և գովազդի համար շահարկում է հայորդիների տառապանքը, գերության մեջ սպանվածների, որպես ռազմագերի դատվողների ճակատագիրը և փորձում է որդուն հերոսացնել»,- նշել է նա։


Բացի այդ, Հրանուշ Հակոբյանը ընդգծել է, որ աշխարհում, պատմության մեջ բացառիկ դեպք է, երբ դիվանագետները, պետական ծառայության ամենազգուշավոր, ամենածանրակշիռ և փորձառու մարդիկ իրենց ցասումն արտահայտում են կոլեկտիվ հրաժարականով: Այս իրավիճակում վարչապետի պարտականությունները կատարողն էլ հպարտորեն հայտարարում է, որ ինքը կստորագրի այդ անհայտ թուղթը, որն իբր 100 տոկոս Հայաստանի շահն է պաշտպանում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page