top of page

Սկիզբը, գոնե խորհրդանշական առումով, խոստումնալից է. «Հրապարակ»



Հայոց երբեմնի Եռատոնի օրը ազդարարվեց Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ ու «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների «Հայաստան» անվանումով քաղաքական համագործակցության (դաշինքի) ծնունդը՝ «Դեպի ուժեղ Հայաստան» կարգախոսով:


Դաշինքի սկիզբը խիստ խորհրդանշական էր թե՛ ընտրված օրվա, թե՛ մասնակիցների, թե՛ անվանման և թե՛ կարգախոսի առումով: Օրվա առումով արդեն ասվեց՝ հաղթանակների օր՝ թե՛ անցյալից եկող, և թե Արցախյան առաջին պատերազմի ընթացքում:


Պակաս խորհրդանշական չէ մասնակիցների ընտրությունը. Ռոբերտ Քոչարյան՝ Արցախի պաշտպանության պետական կոմիտեի նախագահ, Արցախի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ, իսկ այնուհետև՝ նախագահ:


Կուսակցություններից մեկի՝ ՀՅԴ հապավումն արդեն խոսուն է ինքնին ու լրացուցիչ ներկայացման կարիք չունի, իսկ մյուսը, որ հիմնադրվել է վերջերս Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կողմից, առաջին հերթին համալրված է հենց սյունեցիներով, որոնք, իրենց հերթին, կրկին չունեն լրացուցիչ ներկայացման կարիք: Ինքնին խոսուն են նաև դաշինքի ու դրա կարգախոսի անվանումները՝ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան»:


Ինչպես տեսնում ենք, սկիզբը, գոնե խորհրդանշական առումով, խոստումնալից է և մնում է, որ այն կյանքի կոչվի ներդաշնակ աշխատանքի ու ճշգրիտ պլանավորման ու գործողությունների շնորհիվ: Մեկ-երկու խոսք թե ինչ է ասել խորհրդանշական. այդ երևույթն ավելի հայտնի է էզոթերիկա (թաքնագիտություն) անվանումով: Էզոթերիկան գիտելիքների ամբողջություն է, որը տրվում է մարդուն անձնական հոգևոր ընկալման և կամ փորձի միջոցով՝ ինքնուրույն զբաղվելու շնորհիվ կամ էլ ուսուցչի կողմից:


Ժամանակակից ակադեմիական գիտության կողմից այն չի ընդունվում որպես գիտության առանձին ճյուղ՝ չնայած հայերենում «թաքնագիտություն» եզրի բաղադրիչներից մեկը հենց «գիտություն» բառն է: Բայց դա չի խանգարում, որպեսզի հազարամյակների խորքից մեզ հասած գիտելիքների ամբողջությունը շարունակի իր գոյությունը ակադեմիական գիտությունների մեր դարում: Դա չի խանգարում նաև, որ հզոր պետությունների ղեկավարներն ունենան տվյալ ոլորտի համարյա թե հաստիքային մասնագետներ:


Թաքնագիտության էական սկզբունքներից մեկը նաև գործը դրական դիրքորոշմամբ կամ ձգտումով (խոսքը ռուսերեն «ուստանովկա» բառի մասին է, որն ավելի ճշգրիտ է ներկայացնում նշված սկզբունքի իմաստը) սկսելու երևույթն է: Այն, բնականաբար, կախված է դաշինքի ղեկավարի խառնվածքից, ինչը Քոչարյանի առումով բավարար է: Դաշինքի կազմավորման և դրա առաջին հանրահավաքի էներգետիկան համալրեց դրական դիրքորոշումը (կամ ձգտումը):


Մնում է, որ ս.թ. հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը մենք տոնենք մեր երկիրը Նիկոլի բռնապետությունից ազատելու հաղթանակը: 


 



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page