Search
Հրշեջները մարել են Արաբկիրի 35-րդ փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
- Jul 4, 2021
- 1 min read

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 3-ին, ժամը 23։00-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Արաբկիրի 35-րդ փողոցում տան տանիք է այրվում։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։53-ին, մարվել՝ հուլիսի 4-ին, ժամը 00։07-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ 100 քմ և ննջասենյակում՝ (15 քմ) կենցաղային իրեր։
Comments