Search
Հրդեհ է բռնկվել Դիլիջանի Կենտրոնական բանկին հարակից տարածքում
- Feb 5, 2022
- 1 min read

Փետրվարի 5-ին՝ ժամը 14:58-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դիլիջանի Կենտրոնական բանկին հարակից տարածքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։53-ին, մարվել՝ 18։15-ին։ Երեք օջախով այրվել է մոտ 33 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ մոտ 120 եղևնի։
Comments