top of page

Հրդեհ Երևանի Այգեձոր փողոցի տներից մեկում

  • Oct 11, 2021
  • 1 min read



Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22։30-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին գյուղում այրվում է անասնակեր։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ այրվում է գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի անասնագոմին կից պահեստավորած անասնակերը:


Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։


Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 5000 հակ անասնակեր․ կանխվել է հրդեհի տարածումը կից անասնագոմ:


Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է համայնքապետարանի մեկ տրակտոր։

Kommentare


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page