top of page

Գավառ քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել

  • Dec 12, 2021
  • 1 min read


Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 12-ին, ժամը 15:09-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի առանձնատներից մեկում․ ներսում քաղաքացի կա։ 


Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։


Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:54-ին, մարվել՝  16:50-ին: 


Նշվում է, որ փրկարարները ննջասենյակում հայտնաբերել են Վ․ Ա․-ի (ծնված 1978 թ․) դին: Այրվել են ննջասենյակի հատակը (մոտ 8 քմ) և գույք։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page