Search
Գյումրու տներից մեկում հրդեհ է բռնկվել
- Nov 7, 2021
- 1 min read

Նոյեմբերի 7-ին, ժամը 00:55-ին հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Կոմինտերնի փողոցի տներից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը բռնկվել է Կոմինտերնի փողոցի 2-րդ շարքի տներից մեկի մոտակայքում գտնվող 2 ավտոտնակների տանիքներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:23-ին, մարվել՝ 02:30-ին: Այրվել են երկու ավտոտնակների (մոտ 75 քմ) տանիքների փայտե կառուցատարրերը և կենցաղային իրեր։
留言