top of page

Հրդեհ Գյումրի քաղաքում. այրվել է տներից մեկի տանիքը

  • Nov 27, 2021
  • 1 min read

Նոյեմբերի 27-ին` ժամը 00:39-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցի տներից մեկի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում են 6 տների տանիքներ։

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:45-ին, մարվել՝ 03:54-ին: Այրվել են Սունդուկյան և Մազմանյան փողոցներում գտնվող 6 տների տանիքներից ընդհանուր մոտ 250 քմ հատված։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page