top of page

Հրդեհ Պտղունք գյուղում

  • Aug 11, 2021
  • 1 min read

Օգոստոսի 11-ին, ժամը 18:58-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղի վերջնամասում այրվում է չբնակեցված տուն: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:22-ին, մարվել՝ 19:37-ին։ Այրվել են տան տանիքը՝ մասամբ (30 քմ), մոտ 300 քմ խոտածածկույթ և ջերմահարվել՝ 2 թթենի։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page