Search
Պառավաքար գյուղի ջրամբարի մոտ այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ
- Aug 17, 2021
- 1 min read

Օգոստոսի 17-ին, ժամը 14։58-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար գյուղի ջրամբարի մոտ այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվականից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի ՀՓԽ-ից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պառավաքար գյուղի «Վալտերի ֆերմա» կոչվող հանդամասում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:41-ին, մարվել՝ ժամը 17:11-ին: Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ։
Comments