top of page

Հրդեհ՝ Կողբ գյուղում

  • Aug 5, 2021
  • 1 min read


Օգոստոսի 5-ին, ժամը 02:04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կողբ գյուղի 38-րդ փողոցի տներից մեկի տանիքում:


ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:44-ին, մարվել՝ 04:02-ին: Այրվել է երկհարկանի տան տանիքը (մոտ 144 քմ):

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page