top of page

Մարվել է Նռնաձոր գյուղում բռնկված հրդեհը

  • Aug 9, 2021
  • 1 min read


Նռնաձոր գյուղում բռնկված հրդեհը oգոստոսի 8-ին, ժամը 18։30-ին մարվել է։ Այրվել է մոտ 17,5 հա բուսածածկույթ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Օգոստոսի 3-ին, ժամը 19։02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նռնաձոր գյուղում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է Նռնաձոր գյուղից հարակից սարալանջ տանող հատվածում (մոտ 3 կմ հեռավորության վրա)։


Օգոստոսի 4-ին, ժամը 08։00-ին Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում վերսկսվել էին հրդեհաշիջման աշխատանքները։


Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել էին 13 հրշեջ-փրկարար, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Արևիկ» ազգային պարկի 17 աշխատակից։

Հրդեհը մեկուսացվել էր ժամը 10։45-ին։ Ժամը 15։40-ին տեղեկություն էր ստացվել, որ հրդեհի վայրում առկա է հրդեհի նոր օջախ։


Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել էին 13 հրշեջ-փրկարար և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Արևիկ» ազգային պարկի 19 աշխատակից։

Օգոստոսի 5-ին, ժամը 12։10-ին Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել էր։ Այրվել էր մոտ 15 հա բուսածածկույթ։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page