top of page

Հրշեջները մարել են Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում բռնկված հրդեհը

  • Jul 6, 2021
  • 1 min read


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկները և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը մարել են Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում բռնկված հրդեհը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


«Հուլիսի 6-ին, ժամը 13։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում հրդեհ է բռնկվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Ըստ աղբյուրի՝ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։50-ին, մարվել՝ 20։45-ին։ Այրվել է մոտ 2000 հակ անասնակեր․ սահմանվել է հերթապահություն։

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page