top of page

Մոտ 200 հրեաներ հանդիպել են Երուսաղեմում հարձակման ենթարկված հայ հոգևորականի հետ

  • May 24, 2021
  • 1 min read


Երուսաղեմի Հայկական թաղամաս են այցելել մոտ 200 հրեաներ տարբեր կազմակերպություններից և հանդիպել օրեր առաջ հրեա ծայրահեղ կրոնական երիտասարդների կողմից հարձակման ենթարկված Տիրան աբղ. Հակոբյանի, ինչպես նաև Արբակ աբղ. Սարուխանյանի հետ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:


«Հանդիպման ընթացքում նրանք ներողություն խնդրեցին կատարված դեպքի համար և իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնեցին Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը և հայ համայնքին: Քննարկվեց նաև նման դեպքերի դեմ պայքարելու միջոցներ մշակելու հարցը»,- գրել է Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:


Մայիսի 18-ին Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը հայտարարություն տարածեց՝ խստիվ դատապարտելով Սուրբ Հակոբյանց միաբանության անդամ Հոգշ. Տ. Արբակ Աբղ. Սարուխանյանի վրա հրեա երիտասարդների հարձակումը՝ Սուրբ Հարության տաճարի ճանապարհին:




留言


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page