top of page

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է անում անպայման պատվաստվել կորոնավիրուսի դեմ

  • Aug 19, 2021
  • 1 min read

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարդկությանը կոչ է անում պատվաստվել կորոնավիրուսի դեմ:


Reuters-ի փոխանցմամբ, Ֆրանցիսկոս պապն ասել է, որ միայն վակցինան կարող է վերջ տալ համավարակին:


«Եղբայրության ոգով և պայծառ ապագայի հույսով դիմում եմ ձեզ․ փառք Աստծո, շնորհիվ մեծ թվով մարդկանց աշխատանքի, մենք հիմա ունենք վակցինաներ, որոնք պաշտպանում են կորոնավիուսից: Վակցինաները կարող են վերջ տալ համավարակին, սակայն դրա համար մենք բոլորս պետք է գործակցենք»,- ասել է կաթոլիկ եկեղեցու հովվապետը:


Նրա խոսքով՝ համավարակը կհաղթահարվի միայն այն դեպքում, երբ վակցինան հասանելի լինի բոլորին, այդ թվում՝ աղքատ պետությունների բնակիչներին:

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page