top of page

Հայաստան ուղարկված դրսի փողերի ներհոսքը պակասել է. «Ժողովուրդ»

  • Sep 18, 2021
  • 1 min read



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Այս տարվա հուլիսին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 100 միլիոն 709 հազար դոլար: Նկատենք, որ, հունիս ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը պակասել է 712 հազար դոլարով: Հուլիսին տրանսֆերտները շարունակել են հունիս ամսվա համեմատ պակասել:


շՌուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը հուլիս ամսին կազմել է 55 մլն 935 հազար դոլար։ Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, և ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: Այն, հունիս ամսվա համեմատ, 5 մլն 221 հազար դոլարով ավելացել է:


Մասնագետների խոսքերով՝ այս աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր հայրենակիցների մեծ մասը, փետրվարի 1-ից սկսած, մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի, եւ գումար է ուղարկում հարազատներին: Ի դեպ, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքն է ավելացել. եթե այս տարվա մայիսին այն կազմել է 25 մլն 474 հազար դոլար, հունիսին՝ 33 մլն 422 հազար դոլար, ապա հուլիսին դարձել է 38 մլն 185 հազար դոլար»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page