top of page

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական Խորհրդարանի հրատապ բանաձևը

  • May 20, 2021
  • 1 min read


ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական Խորհրդարանի հրատապ բանաձևը, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և գերիներին, որոնք ապօրինի պահվում են Ադրբեջանի կողմից։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը։


«Միջկուսակցական միասնական բանաձևը, որը ստորագրել են ԵԽ հինգ ամենամեծ քաղաքական խմբերը ներկայացնող պատգամավորներ, ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է այսօր։ Բանաձևի քվեարկությունը տեղի ունեցավ լիագումար նիստից հետո, երբ բազում եվրախորհրդարանականներ վճռականորեն դատապարտեցին հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական բարբարոսական պահվածքը և ԵՄ-ին կոչ արեցին ակտիվորեն մասնակցել նրանց ազատման գործընթացին։ Բանաձևով Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանին խստորեն հարգել միջազգային մարդասիրական իրավունքը, համաձայն որի՝ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքը ռազմական հանցագործություն է: Հայ ռազմագերիների հարցից բացի, բանաձևը քննադատում է Ադրբեջանի զինված ուժերի վերջին ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք՝ դա դիտելով որպես Հայաստանի տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի խախտումը: Եվրախորհրդարանը նաև ցավում է, որ Ադրբեջանում ատելության խոսքը և հայատյացությունը բարձրացվել են պետական քաղաքականության մակարդակի։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվում Բաքվում, այսպես կոչված, «Ռազմական ավարի պուրակի» բացմանը՝ կոչ անելով անհապաղ փակել այն»:

Կարապետյանը հավելեց, որ Ադրբեջանի ներխուժումը պետք է խստորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից:

ความคิดเห็น


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page