top of page

«Հյուսիս-Հարավ»-ը ՀՀ-ի փոխարեն կարող է անցնել Ադրբեջանով և Իրանով, եթե Երևանը չլուծի տրանսպորտային…

«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղին Հայաստանի փոխարեն կարող է անցնել Ադրբեջանով և Իրանով, եթե երկիրը չլուծի տրանսպորտային շրջափակման հարցը։ Այս մասին, ինչպես գրում է «Վեդոմոստի» պարբերականը, «Պատրաստված է Ռուսաստանում 2022» արտահանման ֆորումում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը վերահսկում է միջազգային համագործակցությունը։Պաշտոնյան ընդգծել է, որ Հայաստանի կամ Իրանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի ստեղծումը կարևոր է «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքների «խաչմերուկ» ստեղծելու համար։Տրանսպորտային այս նախագծերի իրականացումը, ըստ Օվերչուկի, թույլ կտա Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի տնտեսություններին «լրացուցիչ վարձավճար» ստանալ՝ կապված Եվրասիայում իրենց աշխարհագրական դիրքի առավելությունների հետ։



Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page