top of page

Ի հիշատակ պատերազմում զոհված ոստիկանների՝ հիմնվել է «Հավերժության պուրակ» (տեսանյութ)


Նոյեմբերի 12-ին ոստիկանության զորքերի հրամանատարության վարչական շենքի մոտ տեղի է ունեցել «Հավերժության պուրակի» հիմնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, ոստիկանության կոլեգիայի անդամները, զոհված ծառայողների հարազատներն ու ընկերները։ Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:


Բացման խոսք է ասել ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, և աղոթք է բարձրացրել Տեր Վրթանես քահանա Բաղումյանը։ Արցախյան առաջին ազատամարտի, 44-օրյա պատերազմի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի ծառայողների անուններով նրանց երեխաները, այրիներն ու ծառայակիցները ծառեր են տնկեցել։

Արարողության ընթացքում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի ծառայողների հիշատակը։


Նույն օրը հիշատակի միջացառումը շարունակվել է ոստիկանության մշակույթի կենտրոնում։ Այն մեկնարկել է աղոթքով ու մեկ րոպե լռությամբ։ Հնչել են հայրենասիրական երգեր ու ասմունքներ՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհվցած ոստիկանների հիշատակին։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմին ոստիկանությունը տվեց 71 զոհ։ Փա՜ռք հանուն հայրենիքի զոհված բոլոր ոստիկաններին։



Comments

Couldn’t Load Comments
It looks like there was a technical problem. Try reconnecting or refreshing the page.
858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page