Իջևանի բժշկական կենտրոնի տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել․ «Aravot.am»
- Nov 19, 2021
- 1 min read

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում վերսկսվել է Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանի դատավարությունը:
Aravot.am-ը գրում է, որ Գրիգորյանը մեղադրվում է նրանում, որ դեռևս 2009-2019 թվականներին ՀՀ ՊՆ զորամասում (Բերդի առանձին բժշկական ջոկատ) որպես զորամասի հրամանատար (բուժծառայության փոխգնդապետ) աշխատելու ժամանակ խախտել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 1-ին կետի պահանջները, և առանց հաստատված գնացուցակի՝ Տավուշի մարզի մի շարք բնակիչների անվճար վիրահատական բուժօգնություն է ցուցաբերել:
Ըստ մեղադրանքի՝ Գրիգորյանը առանց 200 000 ՀՀ դրամ գումար գանձելու, վիրահատել է Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակչին, ինչպես նաև անվճար վիրահատել է նաև Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակչին, Նավուր գյուղի բնակչին և Վազաշեն գյուղի բնակչին, ինչի արդյունքում բժիշկը զինհոսպիտալին պատճառել է ընդհանուր 670 000 ՀՀ դրամ գումարի վնաս:
2019 թվականին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Comments