top of page

ԱԺ-ն հին կազմով արտահերթ նիստ կհրավիրի, հավանաբար քննարկվելու է զրպարտությունը քրեականացնելու հարցը

  • Jul 29, 2021
  • 1 min read

Յոթերորդ գումարման խորհրդարանը պատրաստվում է վաղը՝ հուլիսի 30-ին, արտահերթ նիստ գումարել։ Լուրը MediaHub.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։


Նրա խոսքով՝ դեռևս ԱԺ խորհրդի նիստ չի գումարվել, և իրենք սպասում են, որ նիստը կայանա, որից հետո կորոշվի՝ հրավիրվելու է արտահերթ նիստ, թե ոչ։


Մեր հարցին, թե օրակարգում ինչ հարց է լինելու, Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ վիրավորանքն ու զրպարտությունը քրեականացնելու վերաբերյալ հարցն է քննարկվելու։


«Որքանով տեղյակ եմ, այդ հարցն է քննարկվելու։ Կարծում եմ՝ շուտով ԱԺ կայքում կլինի հայտարարություն»,- նշեց նա։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page