Search
Առանձնատուն, մեքենաներ, BITCOIN և միլիոններ․ Հայկ Սարգսյանի ունեցվածքը
- Jun 4, 2021
- 1 min read

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը 2020թ-ի հայտարարագրում մեկ անշարժ գույք է ներկայացրել, որը, որպես նվիրատվություն, ստացել է 2017- ին։ Այս մասին MediaHub.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից։
Պատգամավորը հայտարարագրել է 2 մեքենա՝ «MERCEDES-BENZ», որը ձեռք է բերել 2017թ-ին և «LEXUS», որը ձեռք է բերել 2019-ին։ Սարգսյանի բանկային հաշվին տարեսկզբին եղել է 4 136 188 դրամ, իսկ տարեվերջին՝ 3 592 564 դրամ։
Սարգսյանը տարեսկզբին ունեցել է 0.36 BITCOIN կրիպտոարժույթ, որը տարեվերջին նվազել է՝ կազմելով 0.16։ Որպես կանխիկ գումար, Սարգսյանը հայտարարագրել է 24 000 000 դրամ և 55 000 դոլար։ Նա հաշվետու տարում ստացել է 8 200 540 դրամ աշխատավարձ Ազգային ժողովից և 77143 դրամ այլ եկամուտ՝ «Ամերիա» բանկից։
Comentarios